Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել..
Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ..
Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա..
Արցախում, հատկապես այս ժամերին կրիտիկական վիճակ է, հարկավոր է Մայր Հայաստանի ողջ ներուժը տրամադրել մեր հայրենակիցների փրկության համար։ Անհրաժեշտ է ՀՀ-ում Արտակարգ դրություն մտցնել ու ամբողջ թափով լծվել հարյուրավոր վիրավոր ու զոհված մարդկանց փրկելու գործին։ Պարոն Փաշինյան, հորդորում եմ ականջալուր լինել այս կոչին։ Խնդրում եմ ընդիմադիրներին սա չընդունել, որպես բողոքի ցույցերը զսպելու ետին միտք։ Սա ծայրահեղ հարց է ու պահանջում է հրատապ լուծումներ։ Իր էջում գրել է Լիլիթ Մեսրոպյանը