Պայթյունի հետևանքով զինվորականներ են զոհվել

Եմենում պայթյունի հետևանքով զինվորականներ են զոհվել

Եմենում պայթյունի հետևանքով զինվորականներ են զոհվել


Եմենի հարավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երեք զինվորական, ևս երեքը վիրավոր են։ Այս մասին հայտնել է Xinhua-ն։
Նշվում է, որ ականը պայթել է՝ պարեկություն իրականացնող մեքենայի անցնելու պահին։
Պայթուցիկ սարքը հավանաբար տեղադրել է Ալ-Քաիդան, որը նախկինում ևս նմանատիպ ահաբեկչություններ է կազմակերպել Աբիյան նահանգում։
Հրատարակության համաձայն՝ կառավարական ուժերը 2022 թվականից նահանգում ռազմական գործողություններ են իրականացնում խմբավորման անդամների դեմ, սակայն զինյալները դեռևս ակտիվ են նահանգի հեռավոր շրջաններում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *