ՆԳ նախարարը պատվոգրեր է հանձնել «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանն ու «Կախվածություն» հեռուստասերիալի անձնակազմին

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն օգոստոսի 7-ին ընդունել է «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը և «Կախվածություն» հեռուստասերիալի անձնակազմին։ Այս մասին հաղորդում են ՆԳՆ–ից։

Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը՝ նախագիծը համատեղ ջանքերով կյանքի կոչելու և արդյունավետ համագործակցության համար։

Բազմասերիանոց դրամայի ստեղծման աշխատանքներում «Շանթ» հեռուստաընկերությունն ակտիվորեն համագործակցել է ՆԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ. տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներ, ներկայացվել են իրական պատմություններ, որոնք ներառվել են հեռուստանախագծում:

Հեռուստասերիալը եթեր է հեռարձակվել 2023 թ. նոյեմբերի 16-ից և միտված էր պայքարելու թմրամոլության դեմ և գեղարվեստական ձևաչափով ներկայացնելու, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ու օգտագործումը:

«Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Եզեկյանը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին՝ սերտ համագործակցության համար։

ՆԳ նախարարի կողմից պատվոգրերով պարգևատրվել են «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Եզեկյանը, պրոդյուսերներ Հարություն Մովսեսյանը, Դավիթ Գալոյանը, սցենարիստներ Անի Մաղաքյանն ու Արման Մարտիրոսյանը, ռեժիսոր Ռաֆիկ Հովհաննիսյանը, դերասաններ Նելլի Խերանյանը, Մխիթար Ավետիսյանը, Մերի Քոչարյանը, Սամվել Մալոյանը, Հրանտ Հովսեփյանը և Բորիս Մելքոնյանը։ Քննարկվել են ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *