Հայտնի է դարձել, որ օգոստոսի 9-ին սպասվում է ուժեղ գեոմագնիսական փոթորիկ, որի ուժգնությունը կկազմի 6 բալ։ Փոթորիկը առավել նկատելի կլինի առավոտյան 9:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում:
Եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ կարող են իրենց վատ զգան։ Ախտանիշներն են՝ թուլություն, գլխացավ, գլխապտույտ: Դուք կարող եք ինքներդ ձեզ օգնել՝ ընդունելով կոնտրաստային ցնցուղ կամ քայլելով մաքուր օդում: Հիշեք, որ չպետք է հանդուրժել գլխացավը: