MediaHub-ին տեղեկություններ էին հասել, թե Սլավոնական համալսարանում կարանտին է հայտարարվել, կարմրուկի վարակ կա, փակ են բոլոր ելքերն ու մուտքերը։ Ըստ մեր աղբյուրի՝ կարմրուկի բավականին ակտիվ տարածում կա հանրապետության տարածքում։
Առողջապահութան նախարարությունից նշում են, որ «այո՛, տարածաշրջանում կարմրուկի դեպքերի աճ կա»։
«Ինչպես տարածաշրջանում, այնպես էլ մեր երկրում կարմրուկով պայմանավորված իրավիճակը դեռևս հանգիստ չէ: Ամեն երկուշաբթի ԱՆ ՀՎԿԱԿ կենտրոնի կայքում տալիս ենք կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը, նաև իրականացնում իրազեկման լայնածավալ աշխատանք, այդ թվում` գործընկեր միջազգային կազմակերպությունների աջակցությամբ»,- MediaHub-ի հետ զրույցում ասացին նախարարությունից։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական համալսարանում կարանտին հայտարարվելուն, ապա ԱՆ նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը մեր ստացած տեղեկությունը հերքեց։
«Այո, այս պահին կարմրուկով պայմանավորված դեպքեր ունենք, վերջին շաբաթում5 դեպք, որից երկուսը՝ հոսպիտալացված: Նրանք երեխաներ են և, ցավոք, պատվաստված չեն: Հորդորում ենք այս հիվանդությանը լուրջ վերաբերել, երեխաներին պատվաստել ըստ ժամանակացույցի
1 տարեկանում և 4-6 տարեկանում: Թերի կամ չպատվաստված անձինք նույնպես պետք է պատվաստվեն` վարակի տարածումը կանխելու և բարդություններից խուսափելու համար»,- նշեց մեր զրուցակիցը։
Մինչ նախարարությունը հերքում է, Սլավոնական համալսարանի մամուլի քարտուղարը հաստատում է մեր ստացած լուրերը։ Նա նշեց, որ բուհում կարանտին է հայտարարվել։
Մանրամասները՝ հաջորդիվ