Թվում է՝ մեր հավաքականի դեմ մի քիչ լարվածություն կա․ Արթուր Ալեքսանյանի առաջին մեկնաբանությունը:
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտում մրցավարի որոշման համար բողոքարկում է ներկայացվելու։
Այս մասին նա ասաց Փարիզում լրագրողների հետ զրույցում։
Մարզիկն ասաց, որ պարգևատրումից անմիջապես հետո արծաթե մեդալը հանելու իր քայլը բողոքի նշան էր։