Հուլիսի 26-ին ողբերգական ավտովթարից հետո Հայաստանի սահմանը հատած քաղաքացին նաև ընտանիքի անդամներին է փախցրել երկրից։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին փախուստի դիմած տղամարդու հարևանները։
«Ողբերգական վթարի հետևանքով, երբ հայրը,մայրը և 7-ամյա երեխան զոհվեցին, 41-ամյա Արմեն Տոնոյանը փախուստի դիմեց՝ հատելով Վրաստանի սահմանը։ Օրերս էլ իմացանք, որ ընտանիքին է փախցրել երկրից, երևիմտածել է՝ վրաժ կլուծեն։
Պարզից էլ պարզ է, որ էս մարդը վերևներում մարդ ունի, որ 3 հոգու կյանք խլեց ու հանգիստ, առանց որևէ խոչընդոտի սահմանը հատեց։ Արմեն Տոնոյանը քաղաքում կորած մարդ չէ, փոքր քաղաք է, բոլորս էլ գիտենք, թե ում պոչը, ում ոտքի տակն է։ ։ Չեմ ուզում անուններ նշել, բայց պարզ է, թե ում հովանավորությամբ է լքել սահմանը։ Էդքան հե՞շտ էր հա…»,- մեզ հետ զրույցում ասաց Գյումրիի բնակիչը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին ողբերգական ավտովթար է եղել, ինչի հետևանքով զոհվել են հայրը,մայրը և 7-ամյա տղան։
Հիշեցնենք , որ դեպքից հետո պարզ դարձավ, որ 3-հոգանոց ընտանիքի մահվան պատճառ դարձած տղամարդը փախել է Վրաստան։