44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Եղիազարյանն այսօր կդառնար 23 տարեկան:
BlogNews կայքի գլխավոր խմբագիր Արամ Գևորգյանն է այս մասին գրել ու պատմել Էրիկի մայրիկի մասին:
«Եղիազարյան Էրիկն այսօր կդառնար 23 տարեկան։ Նա զոհվեց 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Ջրականում։
Միշտ ցանկացել եմ գրել ու պատմել Էրիկի մոր՝ տիկին Անուշի մասին, ով ամեն օր պայքարում է, ամեն օր պատասխան է պահանջում, թե ինչու իր որդուն տարան մի պատերազմ, որը չէին էլ պատրաստվում հաղթել, ինչո՞ւ հրամայեցին կռվել հայրենի հողի համար, բայց այդ հրաման տվողներն այն երբեք հայրենիք չէին համարել։
Իրենց որդիներից հետո այս մայրերի տները կիսով չափ դատարկ մնացին։ Տան այն անկյունները, որտեղ ժամանակին հնչել էին իրենց որդիների ծիծաղն ու քայլերը, այսօր հիշողությունների ստվերով են պատված։ Տան մեջ ամեն իր նրանց է հիշեցնում. թե ինչպիսին էր նա, ինչպես մեծացավ, ինչ երազանքներ ուներ…
Տիկին Անուշի կյանքն էլ, շատ մայրերի պես, 180 աստիճանով փոխվեց 20 թվականի սեպտեմբերից հետո։ Բայց ինքը պայքարում է հանուն այս երկրի, այս հողի ու ջրի։ Պայքարում է, որ մյուս մայրերը որդի չկորցնեն։ Ինքը Էրոյի մայրն ա ու դրանով ամեն բան ասված է։
Ծնունդդ շնորհավոր, Էրի՛կ ջան։ Հավերժ մնացիր 19 տարեկան։ Խունկ ու խոնարհում վառ հիշատակիդ»,- գրել է նա: