Լիաննա Սարգսյանը 32 տարեկան է, բայց արդեն 8 երեխաների մայր է։ Ամեմամեծը 12 տարեկան է, փոքրը՝ 8 ամսական։
Սարգսյանների 11 հոգանոց ընտանիքը բնակվում է Գյումրիի Բուլվարային թաղամասի տնակներից մեկում, որը 2013 թվականին են գնել։
Տնակը տարրական կենցաղային պայմաններից զուրկ է, բայց ինչպես տան տիկինն է ասում՝ «հարմարվել, ապրում ենք»։
«Մարդիկ երբեմն մեղադրում են, որ 8 երեխա ենք ունեցել, բայց մենք մեր երեխեքին կարողանում ենք պահել։
Նպաստով, ամուսնուս աշխատավարձով յոլա ենք գնում, պարտքով սնունդ ենք վերցնում, հետո՝ փակում», Oragir.News-ի հետ զրույցում ասում է երիտասարդ կինը։
Բազմազավակ մայրն ասում է՝ ընտանիքի 4 երեխաները դպրոցական են, բայց իրենք դեռևս պատրաստ չեն սեպտեմբերի 1-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։