24News-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է աշուղական և ժողովրդական երգերի ինքնատիպ
մեկնաբան Գուրգեն Դաբաղյանը։ «Գումարն այսօր հարսանիքներում է, եթե կարողանաս քեզ մատուցել նաև այնտեղ, կշարունակես ապրել», — նկատում է երգիչը։ Խոսելով երգարվեստում տիրող այսօրվա վիճակի մասին` նշում է. «Կարևոր է, որ երգիչը լինի ճկուն ու ադապտացվի ժամանակի պահանջին, չպետք է միայն քննադատել ու հիշել լավ ժամանակները, դա տանում է փակուղի»։
Հաղորդման ընթացքում Դաբաղյանն անկեղծացել է ու խոսել իր անցած ուղղու, չերգելու տարիների ու այդ ընթացքում շրջանառվող ասեկոսեների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։