Եթե որոշել եք Վրաստան մեկնեք՝ կարդացեք…սահմանափակումներ են մտցվում

Վերին Լարսի ճանապարհին` Վրաստանի հատվածում, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում, կփակվի Դևդորակի թունելը. հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

Բոլոր տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կսահմանափակվի Դևդորակի թունելի հատվածում, որը գտնվում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 132-135-րդ կմ-ում։

Պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով երթևեկությունը կարգելվի օգոստոսի 15,16-ին և 17-ին՝ ժամը 10:00-19:00-ն։

Վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցել թունելը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *