Մենք միշտ պետք է աղոթենք և շնորհակալ լինենք ԱՍՏԾՈՒՆ, սովորենք համբերել և խոնարհ լինել, դրա համար պետք է սովորենք առաջին հերթին համբերել ինքներս մեզ

ԱՍՏՎԱԾ ոչ թե նեղություններն հեռացնում է մեզանից, այլ նեղության պահին ուղեկցում է մեզ։ ԱՍՏՎԱԾ, մեզ միշտ տանում է, հենց մեր ընտրած ճանապարհներով, ՆԱ չի կարող սխալվել, և գիտի մեր մասին այն, ինչ որ մենք չգիտենք։ Եվ մեր պատկերացրած երջանկությունը կամ դժբախտությունը իրականությանը չեն համապատասխանում։

Մենք միշտ պետք է աղոթենք և շնորհակալ լինենք ԱՍՏԾՈՒՆ, սովորենք համբերել և խոնարհ լինել, դրա համար պետք է սովորենք առաջին հերթին համբերել ինքներս մեզ։ Չշտապենք, և չմոլորվենք այն մտքերից որոնք մեզ տանջում են և քայքայում մեր կյանքը,այլ աղոթենք և աշխատենք վստահել ԱՍՏԾՈՒՆ։

Առանց վշտերի և փորձությունների մենք չենք փրկվի, որովհետև դրանց միջոցով մենք զգում ենք ԱՍՏԾՈ հետ մեր մտերմությունը։ Պետք է միշտ հիշենք ԱՍՏԾՈՒՆ, մեր ամենօրյա գործերի ժամանակ,և աղոթենք *ՏԵՐ ՕԳՆԻՐ, ՏԵՐ ՆԵՐԻՐ, ՏԵՐ ՈՂՈՐՄԻՐ,ՓԱՌՔ ՔԵԶ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ։ Հիշեք, եթե մեր կյանքում ԱՍՏՎԱԾ լինի առաջին տեղում,մնացած ամեն ինչը կլինեն իրենց տեղերում։

Ամեն

ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ և ՊԱՀԱՊԱՆ ԼԻՆԻ ԲՈԼՈՐԻՍ։ ԱՄԵՆ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *