Փաշինյանը կնոջը չպետք է ասի՝ լոբի մաքրող, նա հիմա թագուհի է․ հարցում 

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ իր կինը՝ Աննա Հակոբյանը լոբի էր մաքրում։ Փաշինյանը մոտենալով կնոջն ասում․ «Այ լոբի մաքրո՞ղ, էլի լոբի՞ ես մաքրում»։
Այս տեսանյութը բուռն քննարկման առիթ է հանդիսացել սոց հարթակներում։ Օգտատերերը՝ հատկապես վիրավորական էի համարել վարչապետի՝ լոբի մաքրող արտահայտությունը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ նորմա՞լ է, որ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանին լոբի մաքրող է անվանում, և արդյո՞ք լոբի մաքրելու մեջ վատ բան կա։

Հարցված քաղաքացիներից մի քանիսն ասացին, որ լոբի մաքրելու մեջ վատ բան չկա, իսկ Փաշինյանը ինչպես կուզի, այնպես էլ իր կնոջը կդիմի․ «Իրենք իրենց հարաբերությունները, լավ է անում, ոնց ուզում են ասում են, դուք ինչու՞ եք մտնում դրա մեջ»,- ասաց մի տղամարդ ով մեր հարցից բորբոքվեց, և մեզ մեղադրեց Փաշինյանի կողմից հրապարակած տեսանյութը հանրայնացնելու մեջ։

Մի կին էլ այսպես պատասխանեց․ «Չի կարելի, իր կինն է, ճիշտ է ես իրենց հավակնորդ չեմ, բայց սիրուն բան չի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *