«Դժոխքը շարունակվում է Ստեփանակերտում՝ Արցախում». գրել է ամերիկահայ բարերար և իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Աստվածատուրյան-Թերքոթը։ Նա տեսանյութ է հրապարակել՝ ինչպես են ադրբեջանցիները Ստեփանակերտում արցախցիների իրերը պատուհաններից դուրս նետում։
«Ադրբեջանի կառավարական աղբյուրները գրում են.«Քաղաքը շարունակում է մաքրվել աղբից»։ Մենք՝ հայերս, գիտենք, թե դա ինչ Է նշանակում՝ էթնիկ զտումներ։ Սրանք 150 հազար հայ խաղաղ բնակիչների տներն են, ովքեր ստիպված են եղել լքել իրենց հայրենիքն և այլևս չեն չվերադառնա։ Ճիշտ այնպես, ինչպես 90-ականների սկզբի արեցին 350 հազար Բաքվի հայերը։ Սա Ադրբեջանի դեմքն է», – նշել է նա։